Ավանեսյանն այցելել է Կոռնիձորում և Գորիսի թատրոնի շենքում տեղակայված շուրջօրյա բժշկական կետեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

վ

Նախարար Անահիտ Ավանեսյանի հաջորդ այցը Կոռնիձորի հումանիտար կայանում և Գորիսի թատրոնի շենքում տեղակայված շուրջօրյա բժշկական կետերն էին: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Այստեղ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցները ստանում են առաջին բուժօգնություն և խորհրդատվություն, բժշկական պարագաներով լի փաթեթներ, այդ թվում՝ քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար անհրաժեշտ դեղերը:

Տեղում շուրջօրյա հերթապահում են շտապօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։

«Դժվար ճանապարհ անցնելուց հետո հենց հումանիտար կայաններում մեր հայրենակիցներին բուժսպասարկում տրամադրելը չափազանց կարևոր է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նա զրուցել է տեղահանված անձնանց հետ և լսել նրանց կարիքները, այնուհետև բուժաշխատողների հետ քննարկել ծառայությունների մատուցման ընթացքում ծագող խնդիրներն ու լուծումները:

--00—ԼՀ