Կիպրոսի դպրոցներում պահանջել են պատռել Աթաթուրքի մասին պատմող էջերը գրքերից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

աթաթուրք

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

աթաթուրք

Այս մասին տեղեկությունը սոցիալական ցանցերում տարածել են ուսուցիչները՝ տեղադրելով նաև համապատասխան հանձնարականի և գրքում Աթաթուրքի մասին պատմող «Թուրքիայի ամենամեծ հերոսը» վերնագրով նյութի լուսանկարը:

Հունական միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիության ղեկավար Կոստաս Հաջիսավասը հայտնել է, որ առաջիկայում հարցի առնչությամբ հանդիպելու է Կրթության նախարարության պաշտոնյաների հետ, որոնցից պահանջելու է բացատրել, թե որոնք են եղել նման որոշման դրդապատճառները:

--00—ՄՀ