Շուշիի Արամ Մանուկյան փողոցն այժմ կրում է Աթաթուրքի անունը. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

Շուշի

Շուշիում Արամ Մանուկյանի անվան փողոցն արդեն Աթաթուրքի անունով է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբագրության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Շուշիի և ադրբեջանական օկուպացիայի տակ անցած հայկական բնակավայրերի փողոցները հերթով անվանափոխվում են։

Շուշիում Արամ Մանուկյանի անվան փողոցն արդեն Աթաթուրքի անունով է։ Օկուպացված բազմաթիվ բնակավայրերի փողոցներն այլևս կրում են Իլհամի պապա Հեյդար Ալիևի անունը։

Yandex Map-ով Շուշիի և Արցախի թուրքին հանձնված բնակավայրերի փողոցները այլևս թուրքի անունով են»,- գրել է Զոհրաբյանը։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս