Հայերը հաշտվեցին պարտության հետ՝ ընտրելով Փաշինյանին․ ցավոք, պետք է խմել ստորացման բաժակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

«Հայաստանը չունի շատ ճակատներ, այն մեկն է, բայց շատ ծանր։ Ռուսաստանում դրանք շատ են, և բոլոր կողմերից բավականին լարված իրավիճակ է»,-այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման շրջանակներում ասել է «Коммерсантъ» պարբերականի միջազգային վերլուծաբան Մաքսիմ Յուսինը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Ռուսաստանը չի ներքաշվի լայնամասշտաբ պատերազմի մեջ, եթե Հայաստանը չի պատրաստվում իրեն պաշտպանել։

«Եթե Փաշինյանը չի ցանկանում պատերազմել Սև լճի համար, ինչո՞ւ դա պետք է անի Ռուսաստանը։ Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակի մեջ, և գործնականում այդ դրությունից ելք չկա»,-նշել է Յուսինը՝ հավելելով․ «Հայերը հաշտվեցին պարտության հետ՝ ընտրելով Փաշինյանին․ ցավոք, պետք է խմել ստորացման բաժակից»։

«Իջեք երկնքից և նայեք իրավիճակին օբյեկտիվորեն»,-խորհուրդ է տվել վերլուծաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ