ՀՀ քաղաքացիներն երկարատև դադարից հետո մեկնում են Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Առաջիկա մեկ ամսում ՌԴ մուտքի արգելք այլևս չի լինի, բայց, իհարկե, չենք մոռանում կորոնավիրուսի բացակայությունը հավաստող թեստի մասին։ «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի շնորհիվ ՀՀ քաղաքացիները երկար սպասումից հետո այսօր հնարավորություն ստացան մեկնել Ռուսաստան։

Քաղաքացիները գոհ են ծրագրից, բայց բողոքում են, որ ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությանը չեն տեղեկացվել, ինչի պատճառով մի շարք քաղաքացիներ չեն կարողացել մեկնել երկրից։ Ծրագրի ստեղծման գաղափարը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանինն է։ Նա 24News-ին ներկայացրել է ծրագրի մանրամասները և օգտագործման մեխանիզմները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ