«Ղարաբաղին ավելի ինտենսիվ են հաշտեցնում»․ «Коммерсантъ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News 

ԱԳ նախարար

Ռուսական «Коммерсантъ» պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացիշրջանականերում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպմանը:



«Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկօրյա բանակցությունները ավարտվել են։  Երկար աշխատանքի ավարտին արվել է բավականին ընդհանրական հայտարարություն, որից ակնհայտ է․ չնայաց, որ հիմնական խնդիրները այդպես էլ չեն լուծվում, երկրները մտադիր են 2019 թ․ սկսված «փոքր քայլերը» շարունակել։ Առաջին հերթին՝ խոսքը լրագրողների և հասարակական գործիչների փոխայցերի մասին է։ Ընդ որում Երևանն ու Բաքուն ցանկանում են պահպանել նախորդ տարվա տեմպը, երբ արտգործնախարարները հինգ անգամ հանդիպեցին»,- հոդվածում գրել է հեղինակը՝ Կիրիլ Կրիվոշեևը ։  

Ըստ հոդվածագրի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի 2020 թ․ առաջին հանդիպումը եղել է անսովոր երկար։ Այն շարունակվել է ավելի քան 7 ժամ  հունվարի 29-ին և ևս 4 ժամ հունվարի 30-ին․

«Բայց դա դեռ ամենը չէ․ բանակցությունների նախօրեին նախարարներից յուրաքանչյուրը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այն ռեկորդ համարել չի կարելի․ ղարաբազյան հակամարտության պատմության մեջ ավելի երկարատև բանակցություններ են եղել։ Սակայն Բաքվում այն համարել են վերջին տարիներին ամենաարդյունավետը։ Ընդ որում տեղեկատվույթյան արտահոսք՝ ինչի մասին են խոսել նախարարները՝ մինչև հինգշաբթի չի եղել»։

Կրիվոշեևը նշել է, որ ակնարկ է եղել այն մասին, որ հունվարի 29-ի հանդիպումը տարբերվել է նախորդներից․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչն արդեն շատ բանի մասին է խոսում, քանի որ համանախագահող երկրները հազվադեպ են ակտիվություն ցուցաբերում բանակցությունների ժամանակ։

Հոդվածում ասվում է, որ  Մնացականյան-Մամեդյարով ժնևյան հանդիպումը տեղի է ունեցել արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպումից երկու ամիս անց: Այն ժամանակ հանդիպումը կայացել էր Բրատիսլավայում. Մամեդյարովն այնտեղ էր մեկնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Կրիվոշեևը  հիշեցրել է, որ Լավրովն է պնդում բանակցային գործընթացում «փոքր քայլերի» սկզբունքով առաջնորդվելու կարևորությունը՝ բացատրելով, որ դա կարող է նվազեցնել լարվածության մակարդակն ու մոտեցնել հակամարտության լուծմանը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: