Քննարկվում է ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1105813

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ նախապատրաստվում է  Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ներկայումս մշակվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։ Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք առայժմ մանրամասներ չբացահայտել, այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ, պետք է հանգիստ և հանգամանալից  աշխատել դիվանագիտության սկզբունքների վրա», - ասել է Միխայիլ Բոգդանովը:

--00—ՅՄ