ՀԱՊԿ-ը տեղեկացվեց Սյունիքում իրավիճակի մասին. այսօր քայլը կլինի պաշտոնական դիմումը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 13,  24News

Նարեկ Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սյունիքում ստեղծված իրավիճակին և իրականացվող քայլերին: Նա, մասնավորապես, գրել է.

«Լարվածությունը դեռ պահպանվում է, հայկական կողմը հրապարակային արձանագրել է իր սուվերեն տարածքի փաստացի օկուպացիան և իր հնարավոր քայլերի լեգիտիմությունը։ Կա հաղորդագրություն մեր ուժերի կուտակման մասին։

Ռուսական կողմի ներգրավմամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղիղ բանակցությունները ադրբեջանական կողմի հետ դեռ արդյունք չեն տվել։ Գործընթացը շարունակվում է։

Այժմ կիրառվում են դիվանագիտական մյուս գործիքները. ՀԱՊԿ-ին պաշտոնապես տեղեկացվեց իրավիճակի մասին (սա գործնական քայլ դեռ չի նախատեսվում)։

Հաջորդ հնարավոր քայլը (միգուցե անգամ այսօր) կլինի պաշտոնական դիմումը ՀԱՊԿ-ին, ինչն արդեն կոնկրետ քայլեր է ենթադրում։

Հնարավոր ռազմական սցենարը ևս չպետք է բացառել, սակայն տվյալ տարբերակի դեպքում ռիսկերը և խաղադրույքները շատ մեծ են»։

--00--ԱԹ