ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Զախարովա

ՀԱՊԿ անդամ երկների ԱԳՆ ղեկավարները մայիսի 26-ին կքննարկեն կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի հարցը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մայիսի 26-ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով կկայան ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստ։ Նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություններ, մասնավորապես, Մեծ հաղթանակի 75-ամյակի, կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի համերաշխության և փոխօգնության մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։