2-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթափոխ է իրականացվել

 

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 7,  24News 

ՊՆ

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մայիսի 7-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը, հրահանգավորել մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:

--00—ՄՀ