Մարտական դիրքերում իրականացվել է հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24News

դիրք

4-րդ զորամիավորման մարտական դիրքերում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Դիրքերի ավագները հրահանգավորել են զինծառայողներին մարտական հերթապահության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կրման առանձնահատկությունների վերաբերյալ, տվել համապատասխան ցուցումներ։

Բարձր լեռնային գոտիներում, եղանակային բարդ պայմաններում, զինված ուժերի զինծառայողները շարունակում են պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:

--00--ԱԹ