ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Մարտի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ըստ գերատեսչության՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:
--00—ԼՄ