Եթե ընտրություններ լինեին, իշխանությունն էլի բարձր քվեներ էր ստանալու․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ եթե անգամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեին, ապա իշխանությունն էլի բարձր քվեներ էր ստանալու։

Նրա տպավորությամբ՝ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջնային օրակարգը վարչապետի հրաժարականի հարցը չէ։ «Եթե նրանց օրակարգում դա թիվ մեկ հարցը լիներ, ապա կսեղմեին վարչապետի՝ արտահերթ ընտրությունների գնալու համար մեկնած ձեռքը»-մեկնաբանել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ