2018-ին քաղաքացին մեզ մանդատ է տվել, հիմա անում ենք հնարավորը․ Արման Բոշյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես են չափել հասարակության տրամադրությունը, որ որոշել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ չկա, նշում է՝ այսօրվա ԱԺ-ն հենց արտացոլում է հասարակության տրամադրությունը:

24News հետ հարցում նա ասաց, որ իշխանության համար այսօր առաջնահերթ է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզն ու դրա իրագործումը:

Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, թե իրենք կառչել են աթոռներից ու չեն համաձայնում անցումային կառավարություն ձևավորելուն: Բացատրում է՝ ինչպե՞ս են աթոռներից կառչած, եթե իրենք էին ասում՝ գնանք արտահերթի: «Ասում են՝ անցումային կառավարություն, բայց ո՞ւմ են հաշվետու լինելու այդ մարդիկ: 2018-ին քաղաքացին մեզ մանդատ է տվել, հիմա անում ենք հնարավորը հարցերին լուծումներ տալու համար»,- հավելում է իմքայլականը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ