Ամեն ինչ բախման է տանում. արտահերթ ընտրությունների տակ ական կա

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

Երկրում քաղաքական ճգնաժամ է։ Ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության չեն գալիս, և եթե չկան բանակցություններ, ամեն ինչ տանում է բախման։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը։

Նրա կարծիքով՝ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ստեղծված իրավիճակից օգուտ քաղել։
Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ Սահակյանը նկատել է, որ այն այսօր ավելի շատ լի է վտանգներով։

«Հիմա դրանց անցկացումը շատ ավելի վտանգավոր է, քանի որ ժողովուրդն անհանդուրժող է իրար նկատմամբ։  Քարոզարշավները նորմալ չեն անցկացվելու, առաջին հերթին դրանք լինելու են ոչ ծրագրային, հետո նաև՝ բռնություններով։ Արդյունքում մենք չենք կարողանալու նորմալ խորհրդարան ձևավորել, որը մեզ առաջիկա հինգ տարում կտանի զարգացման։  Ամենալավ լուծումն այս պահին արտահերթ ընտրությունները չեն, այլ Փաշինյանի հեռանալը»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ