Աբխազիայի հայ համայնքը Արցախին աջակցելու համար դրամահավաք է սկսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Աբխազիա

Աբխազիայի հայ համայնքն Արցախի ժողովրդին օգնելու համար հանձնաժողով է ստեղծել: Մարդասիրական ակցիա սկսելու մասին Սուխումում հայտարարել է Աբխազիայի հերոս, Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանը, գրում է eadaily.com-ը։

Աբխազիայի հայ համայնքի խորհրդի անդամ Սուրեն Քերսելյանը տեղեկացրել է, որ դրամահավաքի անելու նախաձեռնությունը քաղաքացիներինն է, որոնք դիմել են համայնքի ղեկավարությանը: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Սեպտեմբերի 27-ին Արցախում և Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված:

--00—ԼՄ