Աբխազական կողմը «Թալիբան»-ի հետ քննարկել է անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

taiban

Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանում հավատարմագրված Աֆղանստանի դեսպանատան պատվիրակությունը ժամանել է Սոխումի՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության, Աֆղանստանում հումանիտար իրավիճակի և Աբխազիայի հետ համագործակցության ընդլայնման հարցերը։ Հաղորդում է Ալիք Մեդիան։ 

ԱԳՆ-ն նշել է, որ աբխազական պատվիրակությունը կմեկնի Քաբուլ՝ կողմերի միջև երկխոսությունն ընդլայնելու նպատակով։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչում Աֆղանստանում «Թալիբան»-ի իշխանությունը, Աֆղանստանի մայրաքաղաքում դեռ գործում է Ռուսաստանի դեսպանատունը, և հակառակը՝ Ռուսաստանում Աֆղանստանի դեսպանատունը։

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան»-ը ժամանակավոր պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, ըստ որի` Աֆղանստանը կարող է բենզին, դիզվառելիք, գազ ու ցորեն գնել Ռուսաստանից։

--00—ՍՊ