Կանանց արգելվել է առանց տղամարդ ազգականի ուղեկցության օդանավով ճամփորդել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

«Թալիբան» շարժումը կարգադրել է աֆղանական ավիաընկերություններին արգելել կանանց՝ առանց ազգական տղամարդու ուղեկցության օդանավ բարձրանալ։ Արգելքը վերաբերում է թե ներքին թռիչքներին եւ թե միջազգային թռիչքներին։ Այս մասին հայտնում է Ariana Afghan Airlines ավիաընկերությունը, մանրամասնելով, որ համապատասխան որոշումն իրենց ուղարկվել է թալիբական կառավարության կողմից։ Համանման ծանուցմամբ հանդես է եկել նաեւ Kam Air ավիաընկերությունը։

Reuters-ը մանրամասնում է, որ արդեն ավիատոմսեր գնած եւ միայնակ, առանց ազգական տղամարդու ուղեկցության օդային տրանսպորտով ճամփորդել պատրաստվող կանանց թույլ չեն տալիս օդանավ բարձրանալ։ Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք հրամանը տարածվում է նաեւ օտարերկրացի կանանց վրա, սակայն France 24-ը հաղորդել է, որ անցյալ շաբաթ էթնիկ աֆղանստանցի կնոջը, ով ունեցել է ամերիկյան անձնագիր թույլ չեն տվել միայնակ օդանավ բարձրանալ։

 

--00--ՍԳ