TikTok-ը արգելափակվել է Թալիբների կողմից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման նախարարների կաբինետը որոշում Է ընդունել արգելափակել TikTok սոցիալական ցանցը որպես «բարոյազուրկ հավելված»: Այդ մասին տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը, ապրիլի 21-ին հայտնել Է շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ինամուլլա Սամանղանին:

«Նախարարների կաբինետի որոշմամբ՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարտավոր Է արգելափակել PUBG խաղերը եւ TikTok անվանումով հավելվածը, որոնք մոլորության մեջ են գցում աճող սերնդին»,-Սամանղանին հաղորդել Է Twitter-ում:

Թալիբների նախարարների կաբինետը նաեւ հանձնարարել Է նախարարությանը՝ թույլ չտալ այնպիսի նյութերի ու ծրագրերի հրապարակում, որոնք չունեն բարոյախոսական բովանդակություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



--00--ՆՍ