Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աբխազիա

Աբխազիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ, հայտնել է Աբխազիայի ԱԳ նախարարությունը։

 «2022 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին՝ նոտաների փոխանակման միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշվում է, ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության մասին միջպետական ​​պայմանագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի և Դ+Հ-ի միջև իրավական դաշտի հետագա ձևավորման համար։ 

--00—ՄՀ