Հրավեր չի եղել մասնակցելու Տավուշի մարտերի դերակատարների պարգևատրման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

․

Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ վարչապետը պարգևատրում է Տավուշի մարտերի ակտիվ դերակատարներին, ինչը անհրաժեշտ է և շատ ողջունելի:

Տավուշի մարտերի բոլոր և հատկապես ակտիվ դերակատարները փայլուն գործել են ոչ միայն հանուն Կառավարության կամ իշխանության, այլև բոլորիս կյանքի և անվտանգության համար: Հետևաբար այդ արարողության հպարտությունը պիտի կիսեին նաև խորհրդարանականները` ներկայացված բոլոր քաղաքական ուժերով: Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նշել է, որ ոչ մի հրավեր չի եղել և այդ արհամարհանքը պառլամենտի պատիվը չէ, այլ Կառավարության գլուխն անցած իշխանության:

«Շարունակեք մենաշնորհել երկրում ամեն ինչը պարոնայք, այդ թվում բոլորիս պարծանք` բանակի հաղթանակները»,-նշել է նա:

--00--ԱՀ