ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Բլագովեշչենսկում՝ Հեռավոր Արևելքի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով կառավարական հանձնաժողովի նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։
Միշուստինն առողջություն է մաղթել նրան ու նշել, որ Նովակը պետք է մասնակցեր աշխատանքային այցին, սակայն վերադարձել է Մոսկվա։
--00—ՄՀ