Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6760 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  2, 24 News 

կորոնա

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 6760 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ օպերատիվ շտաբը: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է  661 հազար 165-ի:

Ռուսաստանում բուժումը շարունակում է 222 հազար 504 մարդ:  Երկրում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 6047 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 428 հազար 978 մարդ:

Մահվան դեպքերը ավելացել են 147-ով՝ հասնելով 9683-ի:

--0—ՄՀ