Ռուսաստանում հինգ օր անընդմեջ օրական գրանցվում է կորոնավիրուսի ավելի քան 8 հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ռդ.կորոնա

Ռուսաստանում հինգ օր անընդմեջ օրական գրանցվում է կորոնավիրուսի ավելի քան 8 հազար դեպք: Կորոնավիրուսային համավարակի բռնկվելուց ի վեր, երկրում հիվանդության վարակվել է 379 հազար մարդ, մահացել՝ 4142-ը, 150, 9 հազար մարդ ապաքինվել է: Հաղորդում է РБК-ն:

Նոր վարակվածներ հայտնաբերվել են ՌԴ-ի բոլոր 85 տարածաշրջաններում։ Վարակվածների 42,5%-ի մոտ հիվանդությունն ասիմպտոմ է:

Մեկ օրվա ընթացքում ՌԴ-ում վարակման ամենից շատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում՝ շուրջ 2054 մարդ։

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 174 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր, երկրում COVID-19-ից զոհվել է 4142-ը: