ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 8 849 նոր դեպք. ընդհանուր դեպքերի թիվը 317 554 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ռդ

Օպերաշտաբի տվյալներով՝ Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 849 նոր դեպք: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Նոր վարակակիրների 42%-ը չունի հիվանդության կլինիկական դրսևորումներ: Երկրում հիվանդության բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 317 554 դեպք։ ՌԴ-ն հիվանդությունների թվով ամբողջ աշխարհում շարունակում է մնալ երկրորդ տեղում:

Մեկ օրում մահվան ելքերի թիվը կազմել է 127 (68-ը՝ Մոսկվայում), երկրում մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 099-ի:

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 7289 մարդ, որից 3746-ը՝ Մոսկվայում։ Ամբողջ ընթացքում, ընդհանուր առմամբ, կա բուժված 92 681 մարդ։