Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում համավարակը նվազել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News   

Պուտին

Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակը նվազում է։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։   

«Փառք Աստծո այժմ համավարակը նահանջում է, կամավորների առջև դրված առաջադրանքների ծավալը նվազում է»,- ասել է Պուտինը  «Մենք միասին ենք» փոխօգնության համառուսաստանյան ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

 --0—ՄՀ