Արարատի մարզում վարակակիրների թիվը 210 է, մահվան 4 դեպք է եղել. Գարիկ Սարգսյանի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

գարիկ

Արարատի մարզում, վերջին տվյալներ համաձայն, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով՝ օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»,- գրել է մարզպետը։