Բողոքի ակցիա՝ Արարատի մարզում. մարզպետի խոստումից հետո բացվել է Խոր Վիրապ տանող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, խաղողի մթերման խնդիրների հետ կապված, առավոտյան փակել են Երևան-Երասխավան ավոտճանապարհի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը: Այդ մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում կառավարության և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Պաշտոնյաները գյուղացիների հետ պայմանավորվել են ժամը 15։00-ին հանդիպել մարզպետարանում, որտեղ և այնտեղ հարցը կքննարկեն։ Հանդիպմանը ներկա են լինելու նաև գործարանների տնօրենները,

Ձեռք բերված պայմանավորվածությունից հետո ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը։

--00—ԼՄ