Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

Ապրիլի 11-ին Անթալիայում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ, քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները։

Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։

Էրդողանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը՝ ընդգծելով, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ, և հավելել, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

–00—ՅՄ