«Wizz Air»-ի առաջին չվերթով Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

Wizz Air

Wizz Air ավիաընկերությունը մարտի 20-ին իրականացրել է Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի քաղաքացիներ,
Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։
Տեղեկացնում ենք, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։
Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»։