Wizz Air-ը հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

վիզ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Wizz Air»-ը մեկնարկել է թռիչքներ Լառնակա- Երևան-Լառնակա երթուղով։

«Հարգելի գործընկեր, 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով։

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»:

--00—ԼՄ