Wizz Air-ն ընտրվել է որպես Սոֆիան Երևանին կապող ավիաընկերություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News    

.

Բուլղարիայի կառավարությունը հունգարական Wizz Air-ն ընտրել է որպես Սոֆիա-Երևան-Սոֆիա ավիաչվերթն իրականացնող ավիաընկերություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Բուլղարիայի կառավարությունը:   

Ընտրությունը կատարվել է համաձայն միջպետական համաձայնագրի, Եվրոպական միության օրենսդրության և Բուլղարիայի ազգային իրավանորմերի:

Ավիաընկերությունը շաբաթական երկուական ավիաչվերթ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մարտի վերջերից:

Ակնկալվում է, որ երկու երկրների միջև պարբերական չվերթերը կնպաստեն երկկողմ կապերի ամրապնդմանը, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը: