Բերդ-Պառավաքար ճանապարհին «Mercedes C240»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

վթար

Մարտի 11-ին` ժամը 21:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Պառավաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղևորներն արգելափակվել են ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C240» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Գ., ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ գլորվել դեպի ձորը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ազատ Գ.-ին (ծնված 1992 թ.), որը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: