Արագածոտնի մարզում բախվել են Niva-ն ու BMW-ն. BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00–ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: 

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր