«Mercedes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

մեքենա

Մարտի 9-ին՝ ժամը 19:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: