Ահազանգ․ տատը հայտնել է, որ թոռնիկները լոգարանում գազի արտահոսքից թունավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

լոգարան

Փետրվարի 29-ին՝ ժամը 16։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել երեք մանկահասակ երեխաներ:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին երեխաների տատը հայտնել է, որ թոռնիկները թունավորվել են լոգարանում՝ գազի արտահոսքի հետևանքով:

Նախապատրաստվում են նյութեր: