Արագածոտնում շմոլ գազից թունավորված ընտանիքը դուրս է գրվել, մասնակցում է հարսանիքի․ գյուղապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ա

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում շմոլ գազից թունավորված 10 քաղաքացիները նույն ընտանիքից են, հայրական տանն են եղել, երբ թունավորվել են։ Այս մասին 24News-ին ասաց Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի վարչական ղեկավար Արման Մարգարյանը։

Մարգարյանն ասաց, որ ընտանիքի անդամները երեկ երեկոյան պատրաստվելիս են եղել ընտանիքի դստեր երեխայի հարսանքին, որն արդեն տեղի է ունենում Արտաշատում։ «Ամեն ինչ նորմալ է, դուրս են գրվել հիվանդանոցից։ Ուղղակի զգացել են, թույլ են, զանգել են 1-03։ Ջարատաքացուցիչը երկար միացված է եղել, թուլություն են զգացել, զանգել են Շտապ օգնություն։ Արդեն պետք է որ հասած լինեն Արտաշատ, խոսել եմ իրենց հետ»,- եզրափակեց Արման Մարգարյանը։

Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ի հետ զրույցում հաստատել էր, որ Սասունիկում շմոլ գազից զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել։ 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ