Արագածոտնում գազի թունավորման դեպքով գործն ուղարկվել է ՔԿ, հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

զ

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում շմոլ գազից զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Փետրվարի 12-ին ժամը 22:20-ին ահազանգ է ստացվել, որ 10 անձ շմոլ գազի թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասաց նա։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։ Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ