Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում ՀԱՊԿ-ին քննադատելու փոխարեն սկսել իրավիճակային քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ռդ

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում իրավիճակի քննարկում։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Դիվանագետը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է, որ բոլորը շահագրգռված են ՀԱՊԿ-ի գործունեության հետագա կատարելագործմամբ և արդյունավետությամբ։

«Դրան կնպաստի Հայաստանի արագ վերադարձը կազմակերպության ներսում բնականոն և լիարժեք աշխատանքի: Ցավոք, մեր հայ դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից»,- նշել է նա։

--00—ԼՀ