Ռուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

Թուրք դիվանագետ Սերդար Քըլըչըը իր ելույթում նշեց, որ Ռուբինյանի և Հաջիևի ելույթներից պարզ է դառնում, թե որքան լարված է իրավիճակը։

«Ռուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցությունները։

Հիմա ավելի վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք առաջին հերթին փոխվստահություն ձևավորելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ