Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ելույթում նշեց․

«Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, մենք բազմաթիվ անգամ ենք դա ասել, բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի  և դա կլինի խաղաղության պայմանագիրը»։

--00—ԼՀ