Հայաստանը անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Հիքմեթ Հաջիևը, Սերդար Քըլըչը, Տոյվո Կլաարը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանը անում է ամեն բան խաղաղության հասնելու համար։

«Հայաստանը պատրաստ է և անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համար։ Այդ դեպքում խաղաղությունը լիովին հասանելի է»։

Ըստ Ռուբինյանի, այդ քայլեր փոխադարձ չեն։

«Սակայն այդ նույն պատրաստակամությունը չենք տեսնում Ադրբեջանի կողմից»։

--00—ԼՀ