Հրդեհ է բռնկվել Մոսկվայի Սատիրա թատրոնում, շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

photo_2024-01-28_13-46-40

Մոսկվայի հայտնի Սատիրա թատրոնում հրդեհ է բռնկվել, շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս։

Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները։ Հրդեհի մակերեսը կազմում է 200 քմ: Այրվում են տանիքի գմբեթի փայտյա կոնստրուկցիաները, կրակը շարունակում է տարածվել։ Տեղում աշխատում է 76 փրկարար և 21 միավոր տեխնիկա։

--00—ՅՄ