Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը գերազանցել է 100 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

մոսկվա.կորոնա

Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսից ևս 3073 մարդ է բուժվել, համաճարակի սկսվելուց ի վեր ապաքինվածների ընդհանուր թիվը գերազանցել է 100 հազարը: Այդ մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, փոխացում է Russia Today-ը:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետազոտությունների թիվն աճում է, և սրան զուգահեռ, հիվանդության դեպքերի թիվը՝ նվազում: Նրա խոսքով՝ դա վկայում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի բարելավման մասին:

Նշենք, որ Մոսկվայի օպերշտաբի տվյալներով՝ մայրաքաղաքում մեկ օրում կորոնավիրուսի 1 992 նոր դեպք է բացահայտվել։ Հունիսի 6-ի դրությամբ այստեղ կա կորոնավիրուսի գրանցված 193 061 դեպք: Մեկ օրում մահացել է ևս 58 մարդ. մահվան ընդհանուր դեպքերի թիվը՝ 2864:

--0-- ՍՊ