Մոսկվայի շենքերից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

c855198f-00a4-4348-a963-1d134d497819.jpg

Մոսկվայի կենտրոնի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, ևս 11-ը տուժել Է։ Շենքում գտնվում է հյուրանոց և նախկին հանրակացարան: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ արտակարգ ծառայություններում:

«Մեկ տուժած մահացել է հիվանդանոցում, դրանով իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 7, նրանց թվում երկուսը երեխաներ են: Տուժել Է 11 մարդ, նրանցից ինը հոսպիտալացվել Է, երկուսին ցույց Է տրվել ամբուլատոր բուժօգնություն», - ասել է գործակալության զուցակիցը։ Մեժդունարոդնանյա փողոցի 16-հարկանի շենքում հրդեհը բռնկվել է փետրվարի 21-ի երեկոյան, նախնական տվյալներով՝ հրկիզման հետևանքով։

Այնտեղ առաջինից չորրորդ հարկերում հյուրանոց Է։ Վերին հարկերում նախկին հանրակացարան է, որը հանձնվել Է բնակելի ֆոնդին։ Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ գտնվում են բնակարանները։ Հրշեջները փրկել են 50 մարդու, 200-ը տարհանվել է։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հարուցել Է քրեական գործ  հրդեհի հետևանքով մարդկանց մահվան փաստով:

--00—ԶՀ