Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանվել են կոմբինատի աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

ba81b979fa1b30bddc20bba2354cb4b907a2bbe6_888_480

Մոսկվայում Միկոյանովսկիի մսամթերքի կոմբինատի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Շենքից տարհանվել է 12 մարդ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից։

«Ընդհանուր առմամբ, հրդեհաշիճման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 100 մարդ և 30 միավոր տեխնիկա։ Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այրվում է նաև Տալալիխինի փողոցում գտնվող պահեստային շենքի տանիքը։

--00—ՅՄ