Անազնիվ է Արցախով Երևանում քվեներ ստանալը, կապը շատ անուղղակի է. Դավիթ Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Անազնիվ է Արցախով Երևանում քվեներ ստանալը, կապը շատ անուղղակի է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի համոզմամբ, Երևանի կառավարումը ամոթալի է, եթե համեմատում ենք Թբիլիսիի հետ։ Ըստ նրա՝ կան պարզագույն խնդիրներ, որոնք ոչ մի կերպ չեն լուծվում ինչպես Տարոն Մարգարյանի, այնպես էլ՝ Հայկ Մարությանի և ՔՊ-ի այլ քաղաքապետների օրոք։

Ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրից որոշ դրույթներ՝ Խաժակյանը նշեց, որ Երևանում չի կարող ճոպանուղու տրանսպորտային ցանց լինել, քանի որ որևէ այլ զարգացած քաղաքում այդպիսի փորձառություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ