Արցախում Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24News

ԱԻՊԾ

Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։

«Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։ Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության՝ էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով», - հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։  

 --00—ՄՀ