Հատվող ծառերն այլևս կենսունակ չեն, թթվածնի արտադրության ֆունկցիան արդեն չեն կատարում. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

553117

Երևանի բնակիչների աչքը սովոր է տեսնել հատվող առողջ ծառեր, որոնք փոխարինվում են կոմերցիոն կառույցնեով։ Այսօրվանից Երևանի կենտրոնում մեկնարկել են անառողջ ծառերի փոխարինման աշխատանքները, որոնք փոխարինվելու են տվյալ հատվածում տնկման համար ավելի նպատակահարմար ծառատեսակներով»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ որոշ օգտատերերի էջերում տեսնում է հարցադրումներ և մտահոգություններ։

«Նախ պետք է ասեմ, որ սա երկար քննարկված և ուսումնասիրված հարց է՝

Հատվող ծառերը ստացել են մասնագետների կողմից եզրակացություններ առ այն, որ դրանք կենսունակ ծառեր չեն,

Այդ ծառերը թթվածնի արտադրության իրենց ֆունկցիան այլևս չեն կատարում,

Բազմաթիվ ծառատեսակներ ունեն սահմանափակ ժամանակային կենսունակություն և սպասել, մինչև ծառի բունն այնքան փտի, որ ինքնուրույն ընկնի և վնասի մարդկանց ու նրանց գույքը, արդարացված չէ,

Սա բավականին աշխատատար գործ է, քանզի բնաբաժակները պետք է փորվեն և տեղադրվեն նոր և որակյալ ծառեր,

Ի պատասխան այն «կասկածների», թե այս պրոցեսում խնդիր է դրված նոր գնված ծառերի «իրացում» ապահովել, պետք է ասեմ, որ այս փաստարկը անգամ տրամաբանական չէ։

Քաղաքում կան մեծ և ազատ մակերեսներ, որտեղ կարելի է իրականացնել այդ «իրացումը» և ծախսել շատ ավելի քիչ ռեսուրս, քանզի բնաբաժակներն ազատելու խնդիր այնտեղ չկա։

Եվ ի վերջո «իրացման» նենգ նպատակը փոքր Կենտրոնում իրականացնելը ողջամիտ չէ, քանի որ այն բոլորի ուշադրության կենտրոնում է և հիմնարկը պատասխանատու է յուրաքանչյուր հատիկ տնկվող ծառի աճողականության համար»,- գրել է Խաժակյանը:

--00—ՅՄ