Երևանում ապաստարանները կկառուցվեն այս նախատիպով. Դավիթ Խաժակյանը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ 11) քաղաքացիներին ներկայացնում է ապաստարանի այն նախատիպը, որը պետք է կառուցի Երևանի քաղաքապետը՝ որպես քաղաքացիական պաշտպանության պետ։ Խաժակյանը նաև ցույց է տալիս առաջին անհրաժեշտության իրերը, որոնք պետք է լինեն ապաստարաններում։

Վերջինս նշում է, որ «Այսպիսի ապաստարաններ մենք պետք է ունենանք Երևան քաղաքում ամենուր, քանի որ այստեղ ևս ժամանակին եղել է նույնպիսի աղբանոց, որը վերակառուցվել է և հնարավորություն է տվել ձևավորելու այսպիսի ապաստարան։ Եվ թող մեզ այդպիսի ապաստարաններ պետք չգան, բայց որպես քաղաքացիական պաշտպանության պետ   քաղաքապետն այս գործընթացը պարտավոր է իրականացնել»։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ